ԳՅՈՒՄՐԻ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև տեղի ունեցած միջադեպի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել 15 անձ, ովքեր ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ի թղթակիցը` Գյումրու բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ վնասվածք ստացածներից 6-ը ոստիկաններ են, մնացածը քաղաքացիական անձինք: Ոստիկանների մոտ արձանագրվել են հիմնականում գլխուղեղի վնասվածքներ: Նրանցից երկուսի վիճակը համեմատաբար ծանր է:
Վնասվածք ստացած անձանցից 13-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ երեքը, որոնք բոլորն էլ ոստիկաններ են, շարունակում են բուժօգնություն ստանալ: «Արմենպրես»-ը շարունակում է ճշտել տեղեկություններ:
Ներկայում ՌԴ հյուպատասորան տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ ոստիկանների կողմից, հանրահավաքի մասնակիցները շարժվում են դեպի Շիրակի մարզի դատախազության շենք: