Նման գազանությունները չունեն արդարացում: Դրանք չունեն ո՛չ ազգություն, ո՛չ պետական պատկանելություն. ՌԴ դեսպան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության առնչությամբ հայտարարություն է տարածել ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։ «Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին: Այսօր Գյումրիում վերջին հրաժեշտը տվեցին Ավետիսյանների ընտանիքին: Եվս մեկ անգամ կցանկանայի ցավակցություն հայտնել նորմալ մարդու գիտակցության մեջ չտեղավորվող հանցավոր գործունեության անմեղ զոհերի հարազատներին եւ մտերիմներին:

Նման գազանությունները չունեն արդարացում: Դրանք չունեն ո՛չ ազգություն, ո՛չ պետական պատկանելություն: Դեսպանատան բոլոր աշխատակիցները Հայաստանի եղբայրական ժողովրդի հետ կիսում են այս կորստի ցավը: Համոզված եմ, որ հանցագործը կպատժվի օրենքի ողջ խստությամբ:

Հայկական եւ ռուսական համապատասխան մարմինները համատեղ հետաքննություն են անցկացնում: Այն կլինի օբյեկտիվ եւ համապարփակ: Ես դրանում չեմ կասկածում: Հայ-ռուսական բարեկամության բազմադարյան պատմության մեջ եղել են նաեւ դժվար էջեր, սակայն մենք միշտ համատեղ ուժերով հաղթահարել ենք ծագող դժվարությունները: Հավատում եմ, որ այսպես կլինի նաեւ այժմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասված է դեսպանի հայտարարության մեջ:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական,դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուսսահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւհանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Նկատիունենալով, որնախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս առ այն, որհանցագործությունը կատարել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասիզինծառայող ՎալերիՊերմյակովը, ուստի՝ 2015թ. հունվարի 14-ին որոշում է կայացվել՝ վերջինիս ՀՀ քրեականօրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալներգրավելու մասին:

Հայերեն English Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից