Հասարակական

Պայմանավորվածություն կա նկարահանելու ոճրագործության հեղինակին

1 րոպեի ընթերցում

Պայմանավորվածություն կա նկարահանելու ոճրագործության հեղինակին

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի դատախազության շենքի առջևից հանարահավաքի մասնակիցներն ուղևորվեցին Գյումրիում գտնվող Ռուսաստանի հյուպատոսարանի շենքի մոտ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` հյուպատոսարանի շենքի առջև հավաքվածների և ոստիկանության ուժերի միջև լարվածություն առաջացավ, քանի որ ցուցարաները ցանկանում էին մոտենալ շենքին: Ոստիկանների ուղղությամբ ցուցարարներից մի քանի քարեր սկսեցին նետել և իրավիճակը սրվեց:

Հանարահավաքի մասնակիցներն ավելի վաղ պահանջել էին, որպեսզի Ավետիսյանների ընտանիքին սպանդի ենթարկած ոճրագործին նկարահանեն և իրենք հավաստիանան, որ նա գտնվում է Գյումրիում: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կոչ արեցին հանդարտվել հավաքվածներին և վստահեցրին, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պայմանավորվածություն է ձեռք բերել ու իրենք այժմ ուղևորվելու են ռազմաբազա և հավաստիանալու, որ ոճրագործը գտնվում է Գյումրիում:

Ցուցարարների և Ոստիկանության աշխատակիցների տուժելու մասին տեղեկությունները ճշտվում են:

Հանրահավաքի մասնակիցներն այժմ շարժվում են Շիրակի մարզի դատախազության շենք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում