ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի հայտնի երգչուհի Սառա Բրայթմանը ձեռնամուխ Է եղել դեպի Միջազգային տեզերակայան (ՄՏԿ) տասնօրյա թռիչքի նախապատրաստմանը, որը նշանակված Է 2015 թվականի հոկտեմբերի 4-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Գագարինի անվան Տիեզերագնացների պատրաստման կենտրոնի (ՏՊԿ) մամուլի ծառայության ներկայացուցիչը:
«Սառա Բրայթմանը ժամանել Է Աստղային ավան եւ ձեռնամուխ Է եղել թռիչքի նախապատրաստմանը»,-ասել Է նա: Երգչուհու կրկնորդը լինելու Է Ճապոնիայի քաղաքացի Սատոշի Տակամացուն: Բացառված չԷ, որ հենց նա կդառնա Բրայթմանից հետո հաջորդ տիեզերական զբոսաշրջիկը. Դեպի ՄՏԿ Տակամացուի թռիչքը կարող Է տեղի կունենալ 2017-2018 թվականներին:
Եթե Բրայթմանի պլաններն իրականանան, ապա նա կդառնա ութերորդ «տիեզերական զբոսաշրջիկը», որն այցելել Է ՄՏԿ: Առաջին «տիեզերական զբոսաշրջիկը» եղել Է ամերիկացի Դենիս Տիտոն, որը տիեզերք Է ուղեւորվել 2001 թվականին: