Հայաստանում հարուցված քրգործով Պերմյակովի դեմ խափանման միջոց դեռ չի ընտրվել, սակայն ռուսական կողմն արդեն կալանավորել է նրան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄՆՊՐԵՍ: Գյումրիում հունվարի 12-ին կատարված սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դեմ որևէ խափանման միջոց նշանակելու հարցը կորոշվի քննչական գործողությունների անցկացումից հետո: Այս մասին Գյումրիում անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նա նշեց, որ խափանման միջոցի ընտրությունը ենթադրում է որոշակի ընթացակարգ և ժամանակ է պահանջում: «Մենք Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում ենք կայացրել, և վերջինիս կառաջադրվի համապատասխան մեղադրանք: Իսկ թե խափանման միջոցի անհրաժեշտություն կլինի, թե ոչ, կամ ինչ խափանման միջոց կընտրվի, պարզ կդառնա քննչական գործողություններից հետո: Այսօր մեր քննիչները մեղադրանք են առաջադրելու, որից հետո համապարասխան ընթացակարգերով կորոշվի խափանման միջոցը»,- ասաց Կոստանյանը: Այս պահին Գյումրիում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ գլխավոր դատախազը խոսեց նաև մեղադրյալի հանդեպ պատժի կիրառման մասին: Կոստանյանն ընդգծեց, որ դա այլ ընթացակարգ է և կարգավորվում է միջազգային իրավունքի այլ դրույթներով: «Այսինքն` պատիժ կրելու համար քաղաքացիության երկրին հանձնելու հանգամանքը այլ ընթացակարգով է կարգավորվում: Երբ հասնենք այդ փուլին, կխոսենք այդ մասին: Պատժի նշանակման և կրման ամբողջ գործընթացը դեռ առջևում է: ՌԴ օրենսդրությամբ որպես պատիժ կա նաև գնդակահարությունը, սակայն նման պատժի ընտրությունը կքննարկվի ՌԴ իրավապահ մարմինների հետ»,- ասաց Գլխավոր դատախազությունը:

Ռուսական կողմը հունվարի 15-ի գիշերը մեղադրանք է առաջադրել Պերմյակովի նկատմամբ՝ զենքով դասալքության և սպանության համար. նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ:

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մեկնել է Գյումրի` տեղում քաղաքացիներին ներկայացնելու Վալերի Պերմյակովի դեմ հարուցված քրեական գործի մանրամասները և քննության անցկացման ընթացակարգերը: Ավելի վաղ` հունվարի 15-ին, գյումրեցիները բողոքի երթ էին կազմակերպել, որի նպատակը հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին դաժանաբար սպանելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու պահանջը լսելի դարձնելն էր: Երթի մասնակիցները հետզհետե տեղափոխվել էին ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ, որտեղ ցուցարարներին էր հանդիպել Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը: Դատախազի հետ զրույցից հետո ցուցարարները որոշել էին, որ հավաքվելու են հունվարի 15-ին, ժամը 17:00-ին՝ իրենց պահանջի պատասխանըդատախազությունից ստանալու համար:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում