Բրեդ Փիթը, Ռայան Հոսլինգը եւ Քրիստիան Բեյլը խաղալու են հիփոթեկային ճգնաժամի մասին ֆիլմում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրեդ Փիթը, Ռայան Հոսլինգը եւ Քրիստիան Բեյլը խաղալու են 2000-ական թվականներին ԱՄՆ-ում հիփոթեկային ճգնաժամի ծագման ու զարգացման մասին պատմող կինոնկարում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Variety-ն:

Ֆիլմը կդառնա գրող եւ լրագրող Մայքլ Լյուիսի «Նվազեցման մեծ խաղ: Ֆինանսական աղետի գաղտնի զսպանակները» վավերագրական բեսթսելլերի ադապտացիան, որը լույս Է տեսել 2010 թվականին: Գրքի հեղինակը գրում Է 2007-2010 թվականների գլոբալ ֆինանսական ճգնաժամի Էության մասին՝ հենվելով ինչպես սեփական փորձի ու հետազոտությունների տվյալների, այնպես Էլ այն մարդկանց հետ ունեցած զրույցների վրա, ովքեր դերակատարություն են ունեցել «հիփոթեկային փուչիկի» ստեղծման գործում: Գրքի հերոսներ են դարձել հեջ-ֆոնդերի հիմնադիրները եւ թրեյդերները:

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, ֆիլմի արտադրությամբ զբաղվում են Paramount եւ Plan B ստուդիաները, որի սեփականատերերից մեկը Բրեդ Փիթն Է: Նա նաեւ դառնալու Է կինոնկարի պրոդյուսերներից մեկը: Ֆիլմի սցենարիստը եւ ռեժիսորը կլինի Ադամ Մաքքեյը: Դեռեւս հայտնի չԷ, թե երբ Է սկսվելու ֆիլմի արտադրությունը:

Ավելի վաղ Փիթը, Հոսլինգը եւ Բեյլը երբեք միասին չեն նկարահանվել նույն ֆիլմում: Բոլոր երեքն Էլ ներկայում Հոլիվուդի ամենապահանջված դերասանների թվում են:

Հայերեն Русский

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres