Հասարակական

ՌԴ ՊՆ-ն կպատժի Գյումրիի ռուսական ռազմաբազայի հրամանատարությանը. «Կոմերսանտ»

2 րոպեի ընթերցում

ՌԴ ՊՆ-ն կպատժի Գյումրիի ռուսական ռազմաբազայի հրամանատարությանը. «Կոմերսանտ»

ՄՈՍԿՎԱ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը մտադիր է պատժել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում ծառայած Վալերի Պերմյակովի հրամանատարությանը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՀՀ գլխավոր դատախազությունը, «Կոմերսանտ»-ը եւս գրում է, որ Վալերի Պերմյակովը Հայաստանի իրավապահ մարմիններին չի տրվի, կատարված գործի հետաքննությունը իրականացնեն կողմերը «սերտ համագործակցությամբ»: «Իր հերթին, ՌԴ պաշտպանության նախարարությունը մտադիր է խստորեն պատժել ռուսական ռազմաբազայի ղեկավարությանը, որտեղ ծառայել է զինվորը, ընդհուպ նրա հրամանատարների դեմ քրեական գործի հարուցումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրում է թերթը:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա է հասել հրազենից արձակված կրակոցների հետեւանքով։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում