Գյումրիում տեղի ունեցած միջադեպից տուժած երեխայի առողջական վիճակը բարելավվում է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական վերակենդանացման բաժնմունքում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակում առկա է դրական տեղաշարժ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, բժշկական կենտրոնում հրավիրված երկրորդ բժշկական կոնսիլիումից հետո, լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ դրական տեղաշարժ են ապահովել կատարված բոլոր միջոցառումները` բժշկական միջամտությունները և հետազոտությունները:

«Երեկոյան դրական տեղաշարժը ավելի նկատելի կլինի: Ժամանակի խնդիր է: Փոքրիկի առողջական վիճակը մեր հսկողության ներքո է: Երեխան պետք է ապրի»,- ընդգծել է Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով, մասնագետները ճշգրիտ են գնահատել փոքրիկի հետշոկային վիճակի հետևանքով առաջացած խնդիրները, ինչպես նաև մշակել, հստակեցրել են նրա բուժման համար անհրաժեշտ միջոցառումները:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը նշել է, որ բժիշկներն ամեն ժամ և վայրկյան կատարում են իրավիճակի վերլուծություն, որը հնարավորություն կտա ապագայում կատարել առողջական վիճակի վերաբերյալ կանխատեսումներ: «Դեռևս երկարաժամկետ կանխատեսումներ անելը վաղ է, սակայն Գյումրիի Ավստրիական բժշկական կենտրոնում ցուցաբերվել է անհրաժշետ բժշկական օգնություն»,- հայտնել է Դալլաքյանը: Նա նշել է, որ Հայաստանի առաջատար մանկական ռեանիմատոլոգների մասնակցությամբ անցկացված կոնսիլիումի ընթացքում վերլուծվել են բոլոր հետազոտությունները, տրվել են մասնագիտական գնահատականներ` հետագա աշխատանքները և բուժումը առավել արդյունավետ շարունակելու համար:

Գյումրիում 6 հոգանոց ընտանիքի սպանդի դեպքից միակ փրկված մի քանի ամսական երեխան կրծքի շրջանում կտրած-ծակած վերք է ունեցել: Կատարվել է որովայնի խոռոչի օրգանների մանրակրկիտ հետազոտություն, պարզվել է, որ որովայնի խոռոչի օրգանները վնասված չեն: 40 րոպե տևողությամբ վիրահատությունը բարեհաջող է անցել: Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո:

Հայերեն English Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից