Հասարակական

«Նովոստի-Արմենիա» զանգահարած և Պերմյակովի հայր ներկայացած մարդը ցավակցել է Գյումրիի զոհերի հարազատներին

1 րոպեի ընթերցում

«Նովոստի-Արմենիա» զանգահարած և Պերմյակովի հայր ներկայացած մարդը ցավակցել է Գյումրիի զոհերի հարազատներին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նովոստի-Արմենիա» գործակալություն զանգահարած և որպես Վալերի Պերմյակովի հայր ներկայացած մարդը ցավակցություն է հայտնել Գյումրիում կարատված ողբերգության հետևանքով զոհվածների հարազատներին և մտերիմներին։

«Ես զանգահարեցի, որպեսզի ցավակցություն հայտնեմ հարազատներին և բարեկամներին, այդ քաղաքի բոլոր բնակիչներին, ինձ դժվար է խոսել, որովհետև... ինչպես կարող էր նման բան կատարվել...»,-ասաց գործակալություն զանգահարած տղամարդը։

Նա նշեց, որ իր որդին` Վալերի Պերմյակովը, ծառայել է Անդրբայկալյան երկրամասում, չորս ամսվա ուսում է անցել ուսումնական կենտրոնում։

Նա միաժամանակ չհաստատեց ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունն այն մասին, որ «Վալերի Պերմյակովը բազմաթիվ անգամ փախել է բանակից»։

«Ես այդպիսի տեղեկություն չունեմ, մենք զրուցել ենք հեռախոսով.... հնարավոր է, ինչ-որ խախտումներ ուներ, բայց դրանց մասին ոչին չի ասել, հնարավոր է, որ եղել են, բայց չեմ կարող հաստատել»,- ասաց զանգահարողը։

Նա նշեց, որ վերջին անգամ որդու հետ խոսել է Սուրբ ծննդյան օրը` հունվարի 7-ին, և զրույցի ընթացքում տարօրինակ ոչինչ չի նկատել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում