Մշակույթ

Ելենա Օբրազցովայի հետ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 14-ին Մեծ թատրոնում

1 րոպեի ընթերցում

Ելենա Օբրազցովայի հետ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 14-ին Մեծ թատրոնում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ականավոր օպերային երգչուհի, ԽՍՀՄ-ի ժողովրդական արտիստուհի Ելենա Օբրազցովայի հետ հրաժեշտի արարողությունը կկայանա հունվարի 14-ին Մոսկվայի ժամանակով ժամը 11:00-ից մինչեւ 15:00-ը Մեծ թատրոնում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է Պետական ակադեմիական մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը:

Նա ճշտել Է, որ քաղաքացիական հոգեհանգիստը կսկսվի ուղիղ կեսօրին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ին: Հրաժեշտի արարողությունը կավարտվի Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ին: Այնուհետեւ արտիստուհու դիով դագաղը կտեղափոխվի Սուրբ Ամենափրկչի տաճար, որտեղ արդեն հաջորդ օրը՝ հունվարի 15-ին, տեղի կունենա հուղարկավորման կարգը: Ելենա Օբրազցովային կթաղեն Նովոդեւիչյե գերեզմանոցում:

Ելենա Օբրազցովան ծանր հիվանդությունից հետո վախճանվել Է հունվարի 12-ին կյանքի 76-րդ տարում Գերմանիայի կլինիկաներից մեկում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում