Գյումրիում սպանված ընտանիքի փոքրիկին տեղափոխել են Երևան. նախարարը հիվանդանոցում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հունվարի 12-ին սպանված ընտանիքի հրաշքով փրկված փոքրիկին` մինչև 1 տարեկան Սերյոժա Ավետիսյանին, տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ հիվանդանոցում փոքրիկին է այցելել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Փոքրիկի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Երեկ երեկոյան Երևանից մեկնել է առաջատար մասնագետների խումբ: Առավոտյան երեխային հաջողվել է տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, ուր ավելի հագեցված հնարավորություններ կան: Այս պահին հիմնական գործողությունները և աշխատանքներն ուղղված են նրա առողջական վիճակի կայունացմանը և հակաշոկային վիճակի հաղթահարմանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց նախարարըˋ հավելելով, որ Սերյոժա Ավետիսյանն ապահոված է բոլոր անհրաժեշտ դեղորայքային և այլ բժկական պարագաներով:
Հունվարի 12-ին կատարված վիրահատությունից հետո նա գտնվել է Գյումրիի Ավստրիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Երեխայի Երևան տեղափոխությունից հետո հետազոտություններ են իրականացվում, որոշ ժամանակ հետո կկատարվի նաև համակարգչային շերտագրում:
Նախարարը հայտնեց նաև, որ այսօր` 16:30-ին, կրկին քննարկում կհրավիրվի փոքրիկի բուժման վերաբերյալ:
Գյումրիում 6 հոգանոց ընտանիքի սպանդի դեպքից միակ փրկված մի քանի ամսական երեխան կրծքի շրջանում կտրած-ծակած վերք է ունեցել: Կատարվել է որովայնի խոռոչի օրգանների մանրակրկիտ հետազոտություն, պարզվել է, որ որովայնի խոռոչի օրգանները վնասված չեն: 40 րոպե տևողությամբ վիրահատությունը բարեհաջող է անցել: Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո:

Նախարարն իր աշխատանքային օրը կանցկացնի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում:

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան