Ամերիկահայկական «Կարված է սիրով» ծրագիրը գլխարկներ և ծածկոցներ է բաժանում Հայաստանի նորածիններին

2 րոպեի ընթերցում

ՓԱՐԱՄՈՒՍ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ծնված մանուկներն անվճար գլխարկներ և ծածկոցներ են ստանում ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցների աջակցությամբ: Յուրաքանչյուր տարի Հայաստանում ծնվում է 40 հազարից ավելի երեխա, սակայն շատ քիչ հիվանդանոցներ են գլխարկներ և ծածկոցներ տրամադրում նորածիններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով Mirror Spectator շաբաթաթերթը, «Կարված է սիրով» ծրագրի գաղափարը, որի նպատակն է նորածիններին գլխարկներով և ծածկոցներով ապահովել ողջ Հայաստանով մեկ, պատկանել է Նյու Ջերսիի բնակիչներ Բեթի Չերեքեզյանին և Նենսի Բուրդմանին: Ամերիկայի հայկական միսիոներական ասոցիացիան հավանել է այն և ներառել Հայաստանին հատկացվող օգնության ծրագրում:

Ծրագիրը լայն օժանդակություն է ստանում ԱՄՆ հայկական համայնքների, առանձին անհատների, նվիրատուների կողմից:

Հյուսիսային Կարոլինիայում բնակվող մի հայ կին, ով վերջերս է միացել ծրագրին, գրել է. «Մայրական տատիկս միակն էր իր ընտանիքից, ով կարողացել էր փրկվել Ցեղասպանությունից: Նրա և մայրիկիս միջոցով է ինձ փոխանցվել կարուձևի և ձեռագործության շնորքը: Ես շնորհակալ եմ Աստծուն և նրանց այս շնորհի համար և փորձում եմ այն օգտագործել ի նպաստ ուրիշների: Շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի և հայ մանուկներին ու նորածիններին օգնելու երազանքս իրականություն դարձնելու համար»:

Հայերեն English

Իրանը նամակ է ուղղել ՄԱԿ-ին՝ Թրամփի հակաիրանական հայտարարությունները որակելով տագնապալի և անպատասխանատու

Հայոց ցեղասպանության թանգարանում իրականացվեցին հրդեհաշիջման վարժանքներ

Տոսկանակում ընդունել են էվթանազիայի մասին օրենք

Թուրքիայի տրանսպորտի նախարարը տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման կոնտեքստում խոսել է իրանական այլընտրանքի մասին

ԱԺ-ն ընդունեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը

ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային խորհուրդը մշտական հանձնաժողովներում ներկայացուցիչներ առաջարկելու հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԵՄ-ին ՀՀ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի քվեարկությանը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը

Ռեյգանի անվան օդանավակայանի մոտ կարգելեն ուղղաթիռների թռիչքներն ավիավթարից հետո. The Wall Street Journal

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պաղեստինցիներին Գազայից արտաքսելու ծրագիրը կձախողվի