Գյումրիում վիրավորված երեխան վերք է ունեցել կրծքի շրջանում. վիրահատությունն ավարտվել է

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Ավստրիական հիվանդանոց է տեղափոխվել մինչև 1 տարեկան տղա երեխա, որին վիրահատել են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, երեխան կրծքի շրջանում վերք է ունեցել: Նրա մոտ կատարվել է որովայնի խոռոչի օրգանների մանրակրկիտ հետազոտություն: Արդյունքում պարզվել է, որ որովայնի խոռոչի օրգանները վնասված չեն: 40 րոպե տևողությամբ վիրահատությունը բարեհաջող է անցել: Այժմ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները նրա առոջական վիճակը գնահատում են ծանր:

Պարզվել է Գյումրիում կատարված սպանության բոլոր զոհերի ինքնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, մահացել են Սերյոժա Կարապետի Ավետիսյանը (ընտանիքի հայրը), Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը (ընտանիքի մայրը), Արմեն Սերյոժայի Ավետիսյանը (նրանց որդին), Արաքս Անդրանիկի Ավետիսյանը (ընտանիքի հարսը), Աիդա Սերյոժայի Ավետիսյանը (դուստրը), Հասմիկ Արմենի Ավետիսյանը (2 տարեկան երեխա): Ընտանիքի յոթերորդ անդամը` վեցից ութ ամսական Սերյաժա Արմենի Ավետիսյանը հիվանդանոցում է:

«Դեպքի վայրում կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, որի արդյունքում հայտնաբերվել են զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված է Պերմյակով ազգանունը: Միջոցառումներ են ձեռնարկվում Պերմյակովին հայտնաբերվելու ուղղությամբ»,-ասաց Տռուզյանը:

Ենթադրվում է, որ կասկածյալը Վալերի Պավլովիչ Պերմյակովն է:

Գյումրու Մյասնիկյան 188 հասցեում հունվարի 12-ին հայտնաբերվել է վեց դի` հրազենային վնասվածքներով: «Արմենպրես»-ի թղթակցին դեպքի վայրում հաջողվել է պարզել, որ վեց ամսական երեխան տեղափոխվել է հիվանդանոց: Երեխան վիրահատվում է Գյումրու Ավստրիական հիվանդանոցում:

Նախնական տվյալներով` հանցագործը դեռեւս չի հայտնաբերվել: Տարածքը շրջափակված է: Հայտնում են, որ նա ռուս զինծառայող է:

Հայերեն English Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին