Հայտարարվել են «Ոսկե գլոբուս» մրցանակի հաղթողները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆարգո» սերիալը «Ոսկե գլոբուս» մրցանակ է նվաճել «Լավագույն հեռուստատեսային մինի-սերիալ կամ ֆիլմ» անվանակարգում: Նույն անվանակարգում լավագույն դերասան է ճանաչվել Մարտին Ֆրիմանը («Ֆարգո»): Մրցանակաբաշխության 72-րդ արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսի «Բեւեռլի Հիլթոն» հյուրանոցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, Արմանդո Բոն, Նիկոլաս Ջիակոբանեն եւ Ալեքսանդր Դիներալիսը «Ոսկե գլոբուս» մրցանակի են արժանացել «Լավագույն սցենար» անվանակարգում՝ «Բրդմեն» ժապավենի վրա կատարած աշխատանքի համար:

Հեռուստատեսային կատակերգության լավագույն դերասան է ճանաչվել Ջեֆրի Թեմբորը «Ակնհայտը» սերիալում խաղացած դերի համար:

Դերասան Ջոնաթան Քիմբլ Սիմոնսը դարձել է Հոլիվուդին առընթեր հավատարմագրված օտարերկրյա լրագրողների ասոցացիայի «Ոսկե գլոբուս» մրցանակի առաջին դափնեկիրը: Նա երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել «Մոլեգնություն» ֆիլմում կատարած աշխատանքի համար:

Սերիալի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջոան Ֆրոգատը («Դաունթոնի աբբայությունը»):

Դերասանուհի Էմի Ադամսը մրցանակ է նվաճել «Կատակերգական ֆիլմի կամ մյուզիքլի լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «Մեծ աչքեր» ժապավենում կատարած աշխատանքի համար:

Սերիալի երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Մեթ Բոները («Սովորական սիրտ»):

«Ինչպես ընտելացնել վիշապին 2» ժապավենը «Ոսկե գլոբուս» է նվաճել «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում:

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» է ճանաչվել Պատրիցիա Արկետը «Պատանեկություն» ֆիլմում խաղացած դերի համար: Ջոն Լեջենդը «Ոսկե Գլոբուս» է նվաճել «Լավագույն երգ» անվանակարգում՝ Glory կոմպոզիցիայի համար («Սելմա»):

Ջինա Ռոդրիգեսը մրցանակ է ստացել որպես «Հեռուստատեսային կատակերգության լավագույն դերասանուհի» «Կույսը» սերիալում կատարած աշխատանքի համար:

«Լավագույն կատակերգական սերիալ կամ մյուզիքլ» անվանակարգում հաղթանակ է տարել «Ակնհայտը» սերիալը:

Լավագույն երաժշտության համար հեղինակավոր պարգեւն ստացել է Յոհան Յոհանսոնը («Սթիվեն Հոքինգի տիեզերքը»), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres