Մշակույթ

ԱՄՆ-ի Կինոարվեստների ակադեմիան ձեռնամուխ Է եղել «Օսկարի» անվանակարգորդների համար քվեարկությանը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի Կինոարվեստների ակադեմիան ձեռնամուխ Է եղել «Օսկարի» անվանակարգորդների համար քվեարկությանը

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կինոարվեստների ակադեմիայի անդամները ձեռնամուխ են եղել 2014 թվականի արդյունքներով «Օսկար» կինոմրցանակի անվանակարգորդների համար քվեարկությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անվանակարգորդների առաջադրմանը մասնակցում են ակադեմիայի ներկայիս բոլոր անդամները, որոնց թվում են դերասաններ Ուիլ Սմիթը, Կիրա Նայթլին, ռեժիսոր Քվենտին Տարանտինոն, երաժիշտ Էլթոն Ջոնը:Էլեկտրոնային տեսքով լրացված քվեաթերթիկները վերադառնում են «Փրայսուոթերհաուս Քուփերս» միջազգային հաշվեստուգիչ-խորհրդատվական ֆիրմա, որին 1934 թվականից վստահված Է ձայների հաշվումն «օսկարյան» մրցարշավի բոլոր փուլերում: Ընկերությունը պարտավոր Է ստուգել, որ ակադեմիկոսներից ոչ ոք երկու անգամ չքվեարկի:

Կինոյի աշխարհում ամենահեղինակավոր մրցանակի հավակնորդները հայտնի կդառնան 2015 թվականի հունվարի 15-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում