Պաշտոնական

ՀՀ Նախագահը ներկա է գտնվել «Անահիտ» մուլտֆիլմի պրեմիերային

1 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը ներկա է գտնվել «Անահիտ» մուլտֆիլմի պրեմիերային

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն «Մոսկվա» կինոթատրոնում թոռնիկների հետ դիտել է Ղ. Աղայանի հեքիաթի հիման վրա ստեղծված «Անահիտ» լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմը: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Անիմացիոն մուլտֆիլմը, որի պրեմիերան այսօր էր, ստեղծվել է «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» ՀԿ-ի կողմից՝ ավանդական նկարչական մուլտիպլիկացիայի տեխնոլոգիայով և եռաչափ գրաֆիկայի կիրառմամբ: Մուլտֆիլմի արտադրությունն իրականություն է դարձել ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ 2010-2014թթ. կինոնկարների արտադրության ծրագրի շրջանակներում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում