Շոու բիզնես

Ջենիֆեր Լոուրենսը դարձել է Հոլիվուդի ամենահասութաբեր աստղը

1 րոպեի ընթերցում

 Ջենիֆեր Լոուրենսը դարձել է Հոլիվուդի ամենահասութաբեր աստղը

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղցած խաղեր» ֆիլմերի շարքի գլխավոր դերակատար Ջենիֆեր Լոուրենսը գլխավորել է Հոլիվուդի ամենահասութաբեր դերասանների ցուցակը, որը հրապարակել է Forbes հանդեսը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

2014 թվականի ընթացքում 24-ամյա դերասանուհու մասնակցությամբ կինոնկարներն ընդհանուր առմամբ հավաքել են 1,4 մլրդ դոլար:

Վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Քրիս Պրատը, որը 2014 թվականին գլխավոր դերն է խաղացել «Գալակտիկայի պահապանները» ֆանտաստիկ մարտաֆիլմում եւ գլխավոր հերոսին հնչյունավորել «Լեգո: Ֆիլմ» կինոնկարում: Պրատի մասնակցությամբ կինոնկարներն ընդհանուր առմամբ 2014 թվականին 1,2 մլրդ դոլարի մուտքեր են ապահովել:

Ամենահասութաբեր դերասանների եռյակը երափակում է 30-ամյա Սքարլեթ Յոհանսոնը, որը նկարահանվել է «Առաջին վրիժառուն. այլ պատերազմ» ֆիլմում: Նա կինովարձույթում վաստակել է 1,18 մլրդ դոլար:

Բացի այդ, վարկանիշի առաջին տասնյակում տեղ են գտել դերասաններ Մարկ Ուոլբերգը (1 մլրդ դոլար դրամամուտք), Քրիս Էվանսը (801 մլն դոլար), Էմմա Սթոունը (764 մլն դոլար), Անջելինա Ջոլին (758 մլն դոլար), Ջեյմս Մաքեւոյը (747 մլն դոլար), Մայքլ Ֆասբենդերը եւ Հյու Ջեքմանը (746 մլն դոլար):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում