ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի պատանի երգիչ Յուրի Աղաբաբյանը հաղթել Է «Կապույտ թռչունի թռիչքը» XXII միջազգային փառատոնում, որը դեկտեմբերի 25-ին եւ 26-ին տեղի Է ունեցել Տալլինում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Էստոնիայի հեռուստատեսությանը:
Փառատոնն անցկացնում Է «Քնար» ազգային-մշակութային ընկերությունների միությունը՝ Էստոնիայի մշակույթի նախարարության եւ Տալլինի քաղաքապետարանի մշակույթի բաժնի օժանդակությամբ: Մրցույթի հաղթողները որոշվում են վոկալ ժանր եւ խորեոգրաֆիա անվանակարգերով:
Վոկալ ժանրում փառատոնի հաղթող Է դարձել 12-ամյա երգիչ Յուրի Աղաբաբյանը Ստավրոպոլից: Հայրենի քաղաքում նա ստացել Է Մեծ մրցանակ, 1-ին աստիճանի դափնեկիր Է, նա նաեւ տեղ Է գրավել ռուսաստանյան «Ձայն: Երեխաներ» հանրաճանաչ նախագծի կիսաեզրափակիչում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: