Պաշտոնական

Հայաստանում կան ֆինանսական կայունությունը պահպանելու բոլոր հնարավորությունները.Սերժ Սարգսյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանում կան ֆինանսական կայունությունը պահպանելու բոլոր հնարավորությունները.Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը: Հանրապետության Նախագահը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել է Կենտրոնական բանկի և բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին, մաղթել առողջություն, հաջողություններ, երջանկություն, իսկ մեր երկրին՝ խաղաղություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Նախագահն իր շնորհավորական խոսքում անդրադարձել է նաև արժութային շուկայում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումներին, տնտեսության վրա դրանց ազդեցությանը, այդ ընթացքում հաջողությամբ ձեռնարկված միջոցառումներին և առաջիկա ծրագրերին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ունի բավականաչափ պահուստներ, կամք և ցանկություն, որպեսզի երկրում ֆինանսական անկայունություն չլինի: Հանրապետության Նախագահը կարևորել է դժվարին իրավիճակներում միասնական ուժերով առկա մարտահրավերներին դիմակայելը՝ հիշեցնելով նախորդ ճգնաժամի ժամանակ ՀՀ բանկային համակարգի արդյունավետ և հաջող գործունեությունը, այն դեպքում, երբ այդ նույն ժամանակ մի շարք այլ երկրների բանկային համակարգերում մեծ խնդիրներ առաջացան: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այսօր կան բոլոր հնարավորությունները՝ առկա խնդիրները լուծելու և ֆինանսական կայունությունը պահպանելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում