Պաշտոնական

Գալուստ Սահակյանը այցելել է Գավառի մանկատուն

2 րոպեի ընթերցում

Գալուստ Սահակյանը այցելել է  Գավառի մանկատուն

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 24-ին այցելել է ՀՀ աշխատանքի եւսոցիալական հարցերի նախարարության Գավառի մանկատուն: ԱԺ նախագահին ուղեկցումէր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ մանկատան տնօրեն ՆիկոլայՆալբանդյանը:Օրենսդիր մարմնի ղեկավարին մեծ շուքով եւ ջերմությամբ դիմավորել են մանկատանսաներն ու աշխատակազմը:

Շրջելով մանկատանը` Գալուստ Սահակյանը անմիջական մթնոլորտում խոսել էմանկատան անձնակազմի եւ սաների հետ, ծանոթացել վերջիններիս կեցությանպայմաններին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նա այցելել է երեխաների ննջարաններ, խաղասրահ, դասասենյակ, գրադարան եւճաշարան ` ծանոթանալով ճաշացանկին:

ԱԺ նախագահը ներկա է գտնվել նաեւ գորգագործական խմբակի դասընթացին , որտեղմանկատան սաները ներկայացրել են իրենց ձեռագործ աշխատանքները, գորգերը եւգոբելենները:

Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը նշել է, որ մանկատանը բնակվում է 62երեխա, որոնցից 50-ը սովորում են հանրակրթական դպրոցներում, 3-ը Գավառիպետական համալսարանում եւ հպարտությամբ հավելել, որ 5 տղաներ ծառայում ենհայոց բանակում: Տնօրենն ընդգծել է նաեւ, որ 2014 թվականի ընթացքում մանկատնից

որդեգրվել է 21 երեխա:

Մանկատան սաները մեծ սպասումով եւ հուզմունքով ամանորյա խորհրդանշականներկայացում էին պատրաստել ԱԺ նախագահի եւ ներկաների համար: Երեխաների ուրախտրամադրությունը եւ ներկաների հուզմունքը եզրափակել է տոնի խորհրդանիշ Ձմեռպապը, ով ներկաներին բաժանել է ԱԺ նախագահի կողմից բերված նվերները:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` շնորհավորելով գալիք Ամանորի եւ ՍուրբԾննդի տոների առթիվ, ներկաներին մաղթել է քաջառողջություն եւ երազանքներիիրականացում:

Խորհրդարանի ղեկավարի խոսքով` անշուշտ ողջունելի է, որ մանկատունն ունի լավպայմաններ եւ երեխաների համար ապահովում է ընտանեկան ջերմ միջավայր: Հանդիպմանավարտին մանկատան սաները ԱԺ նախագահին են նվիրել իրենց ձեռագործաշխատանքներից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում