Շոու բիզնես

Ռեժիսոր Թիմ Բերթոնը բաժանվել Է դերասանուհի Հելենա Բոնեմ Քարթերից

1 րոպեի ընթերցում

Ռեժիսոր Թիմ Բերթոնը բաժանվել Է դերասանուհի Հելենա Բոնեմ Քարթերից

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հայտնի ռեժիսոր Թիմ Բերթոնը 13 տարվա քաղաքացիական ամուսնությունից հետո բաժանվել Է բրիտանացի դերասանուհի Հելենա Բոնեմ Քարթերից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 23-ին հայտնել է People հանդեսը: Հրատարակության տվյալներով՝ «զույգը երկուստեք ցանկությամբ բաժանվել Է մի քանի ամիս առաջ, ըստ որում Բերթոնը եւ Քարթերը մնացել են բարեկամներ եւ համաձայնություն են ձեռք բերել երեխաների նկատմամբ համատեղ խնամակալության շուրջը»: «Այժմ մենք խնդրում ենք հարգել նրանց անձնական կյանքը»,- նշել է զույգի ներկայացուցիչը:

Բերթոնը եւ Քարթերը ծանոթացել էին 2001 թվականին «Կապիկների մոլորակը» կինոնկարի նկարահանումների ժամանակ:

Ռեժիսորը դերասանուհուն նկարահանել է իր «Չառլին եւ շոկոլադի ֆաբրիկան», «Սուինի Թոդ, դեւ-վարսավիրը Ֆլիթ սթրիթից», «Ալիսան հրաշքների աշխարհում» եւ «Մռայլ ստվերներ» կինոնկարներում:

Զույգը դաստիարակում Է երկու երեխայի՝ 11-ամյա որդուն՝ Բիլիին եւ 7-ամյա դստերը՝ Նելին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում