Հայաստանի կառավարությունը ՄԻԵԴ է ներկայացրել 31 դիրքորոշում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունն անցնող տարվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել 31 դիրքորոշում (9-ով ավելի, քան 2013 թվականին ներկայացված դիրքորոշումները): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, այդ թվում չեն ներառվում դիրքորոշումների ներկայացման երկրորդ փուլում Եվրոպական դատարան ուղարկված՝ արդարացի փոխհատուցման պահանջի վերաբերյալ ՀՀ կառավարության 15 դիրքորոշումները:

Եվրոպական դատարան ներկայացված դիրքորոշումների 17 նախագիծ մշակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության քաղաքացիական և քրեական գործերով բաժնի, իսկ 14 նախագիծ՝ վարչության քրեական և վարչական գործերով բաժնի կողմից: Նշված գանգատների առնչությամբ վարչության աշխատակիցներին հանձնարարվել է ուսումնասիրել գանգատներում բարձրացված հարցերին առնչվող ներպետական օրենսդրությունը և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը: Կատարված աշխատանքներն ամփոփվել և ներկայացվել են հաստատման` պահպանելով սահմանված բոլոր ժամկետները:

Վարչությունը նաև ներգրավված է եղել երեք առանձին գործերով բարեկամական կարգավորման միջոցով հարցի լուծման գործընթացին, որոնցով մշակել և հաստատման է ներկայացրել Եվրոպական դատարան ներկայացման համար անհրաժեշտ գրությունների նախագծերը: Նշված գործերից երկուսի վերաբերյալ Եվրոպական դատարանը որոշում է կայացրել համապատասխան գանգատները («Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի» և «Թարխանյանն ընդդեմ Հայաստանի») հանել քննվող գործերի ցուցակից: Եվրոպական դատարանից ստացվել են Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված նաև 3 այլ գանգատներ, որոնց կապակցությամբ ՀՀ կառավարության պաշտոնական դիրքորոշման ներկայացման համար Եվրոպական դատարանի կողմից սահմանված ժամկետներն ավարտվում են 2015 թվականի հունվարին: Նշված գանգատների առնչությամբ աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ: Տվյալ գործերով վարչության կողմից ապահովվել է տեղական իրավասու մարմինների հետ անհրաժեշտ փաստաթղթաշրջանառությունը:

Բացի դրանից, հաշվետու ժամանակահատվածում Եվրոպական դատարանից ստացվել են նաև Եվրոպայի խորհրդի այլ պետությունների դեմ ներկայացված երկու գանգատ, որոնց վերաբերյալ ՀՀ կառավարությանն առաջարկվել է ներգրավվել որպես երրորդ կողմ: Երկու գործով էլ ՀՀ կառավարությունը հայտնել է երրորդ կողմ ներգրավվելու իր ցանկության մասին:

Հայերեն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում

Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը

Երևանում մեկնարկել են մի շարք մանկապարտեզների նոր շենքերի կառուցման աշխատանքները

Ավինյանը հանձնարարել է մինչև աշուն Երևանում իրականացնել ավտոբուսային երկու հիմնական ուղեգծերի կահավորումը

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Հայաստան» դաշինքի կողմից ընտրակաշառք տալու դեպքեր

Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին

«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր

Երևանի քաղաքապետը կարևորել է նախանշված ժամկետներում Կիևյան կամրջի վերանորոգումն ավարտելը

ՀՀ ՏԿԵ փոխնախարարը հանդիպել է ընդերքօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ