Շոու բիզնես

Հաջորդ Ջեյմս Բոնդին կարող Է առաջին անգամ խաղալ թխամորթ դերասան

1 րոպեի ընթերցում

Հաջորդ Ջեյմս Բոնդին կարող Է առաջին անգամ խաղալ թխամորթ դերասան

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոնդապատումի ֆիլմերում գլխավոր դերը Դենիել Քրեյգից հետո կարող Է խաղալ թխամորթ դերասան Իդրիս Էլբան: Դա հետեւում Է այն կորպորատիվ նամակագրությունից, որը հրապարակվել Է Sony Pictures Entertainment կինոընկերության վրա կատարված հաքերական գրոհի հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հաղորդել Է Daily Beast հրատարակությունը, Բոնդի դերի համար բրիտանացի Էլբային առաջարկել Է Sony Pictures Entertainment-ի համանախագահ Էմի Փասկալը: «Իդրիսը պետք Է լինի հաջորդ Բոնդը»,- գրել Է նա 2014 թվականի հունվարին ուղարկած նամակում: Դերասանը հայտնի Է «Ռոք-ն-ռոլականը» (2008 թվական), «Թոփ» (2011 թվական), «Պրոմեթեւս» (2012 թվական), «Խաղաղօվկիանոսյան բնագիծ» (2013) կինոնկարներում խաղացած դերերով:

Daily Beast-ի տվյալներով՝ Էլբայի թեկնածությունը քննարկվել Է մի քանի տարի. եթե նրան հաստատեն, նա կդառնա առաջին թխամորթ Ջեյմս Բոնդը:

Ներկայիս 007 գործակալ Դենիել Քրեյգն այժմ չորրորդ անգամ Է նկարահանվում այդ դերում. բոնդապատումի 24-րդ ֆիլմում՝ «007. Սպեկտր», այն պետք Է Էկրան բարձրանա 2015 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում