«Միսս աշխարհ-2014»-ը պատմել Է՝ ինչպես նվաճել ամենագեղեցիկ կնոջ տիտղոսը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրպագուները դեկտեմբերի 20-ին դիմավորել են տուն (Հարավաֆրիկյան Հանրապետություն) վերադարձած 22-ամյա ուսանողուհի Ռոլին Սթրոսին՝ Լոնդոնում կայացած «Միսս աշխարհ-2014» գեղեցկության մրցույթի հաղթողին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Յոհաննեսբուրգի միջազգային օդանավակայանում նրան պաշտոնապես դիմավորել են սպորտի նախարար Ֆիկիլե Մբալուլան եւ «Միսս աշխարհ-1958» Փեննի Քոելենը:

«Բարի վերադարձ, մեր երկրի դուստր: Գեղեցիկ կանայք ծնվում են ՀԱՀ-ում»,-գրված Էր հայրենակիցների պլակատներից մեկի վրա:

Լրագրողների հարցին՝ ինչպես նվաճել աշխարհի ամենագեղեցիկ կնոջ տիտղոսը, Ռոլինը խորհուրդ Է տվել ոչ ոքի չնմանվել: «Չպետք Է ձգտել նմանվել ինձ կամ Էլի ինչ-որ մեկի: Մնացեք այնպիսին, ինչպիսին կաք, եւ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի»,-պատասխանել Է նա:

«Միսս աշխարհ» մրցույթում հարավաֆրիկացի աղջիկները հաղթել են միայն երեք անգամ: Առաջինը եղել Է Քոելենը, իսկ երկրորդը 1974 թվականին՝ Անելին Քրիլը: Երրորդ հաղթանակը ձեռք Է բերվել միայն 40 տարի հետո:

Սթրոսը, որը ծնվել Է Մպումալանգա հյուսիսարեւելյան նահանգում, սովորում Է Ազատ Պետություն նահանգի Բլումֆոնտեյն քաղաքի համալսարանի բժշկական ֆակուլտետում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս