Ինտեգրացիան տարբեր գործընթացները բաժանարար գիծ չեն առաջացնի հայ-վրացական հարաբերություններում
2 րոպեի ընթերցում
![Ինտեգրացիան տարբեր գործընթացները բաժանարար գիծ չեն առաջացնի հայ-վրացական հարաբերություններում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/12/788640.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-վրացական բարեկամական հարաբերությունները վերջին տարիների ընթացքում բավականին ակտիվացել են, եւ երկու պետությունների միջև սկսվել է աննախադեպ փոխշահավետ փոխգործակցություն: ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի գնահատմամբ` վերջին մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել ամենաբարձր մակարդակով փոխայցելություններ, ինչը տալիս է իր դրական արդյունքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` պատգամավորը զգալի թիվ է համարում այն, որ 2014թ. երկկողմ ապրանքաշրջանառությունը ավելացել է 45%-ով:
«Վրաստանի և Հայաստանի անդամակցությունը տարբեր ինտեգրացիոն գործընթանցերին բաժանարար գծեր չի առաջացնում, այլ փոխլրացնում է միմյանց: Վրաստանը եղել եւ շարունակում է մնալ մեր հավատարիմ գործընկերը»,- ասաց Այվազյանը` հավելելով, որ ինտեգրացիան տարբեր գործընթացները հավելյալ դիվիդենտներ են տալիս կողմերին:
Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը, անդրադառնալով Հայաստանի և Վրաստանի փոխհարաբերություններին, նշեց, որ Վրաստանը և դրա տարածքը կարևոր են Թուրքիայի և Ադրբեջանի համար, քանի որ այդ երկրների բոլոր նախագծերը անցնում են Վրաստանի տարածքով: «2013թ. սկսած` վրացական գյուղմթերքը վերադարձել է Ռուսաստան, այդ թվում` վրացական գինիները, որոնք ճանաչում ունեն Ռուսաստանում»,-նկատեց նա:
Վրաստանի իշխանությունները փորձում են տարանջատել Ռուսաստանի հետ քաղաքական խնդիրները տնտեսական հարաբերություններից: