Սպորտ

«Ռիո-2016»-ի կամավորության հայտ է ներկայացրել ավելի քան 240 հազար մարդ

1 րոպեի ընթերցում

«Ռիո-2016»-ի կամավորության հայտ է ներկայացրել ավելի քան 240 հազար մարդ

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի համար կամավորների ամենաշատ հայտեր ներկայացրել են ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի, և Մեծ Բրիտանիայի կամավորները:

«Ռիո-2016» ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում որպես կամավոր աշխատելու հայտ են ուղարկել աշխարհի տարբեր երկներից ավելի քան 240 հազար մարզասերներ: Օլիմպիական խաղերի համար այս հայտերից կընտրվեն միայն 70 հազար կամավորներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Օլիմպիական խաղերի պաշտոնական կայքը:

Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերն առաջին խաղերն են, որոնք կանցկացվեն Հարավային Ամերիկա մայրցամաքում: Խաղերը կկայանան 2016 թվականից օգոստոսի 5-21-ը: 17 օրերի ընթացքում աշխարհի 205 երներից շուրջ 10 հազար 500 մարզիկ մասնակից կլինեն Օլիմպիական «տոնին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում