Սպորտ

Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետը վստահեցնում է` քաղաքը պատրաստ կլինի Օլիմպիական խաղերին

1 րոպեի ընթերցում

Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետը վստահեցնում է` քաղաքը պատրաստ կլինի Օլիմպիական խաղերին

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքի քաղաքապետը վստահեցնում է, որ մարզական բոլոր կառույցները պատրաստ կլիննեն Օլիմպիական խաղերի մեկնարկին: «Աշխատանքիների սկզբում մենք մի շարք խնդիրների առաջ կանգնեցինք: Սակայն, այժմ մենք նոր թափ ենք հավաքում և անհանգստանալու կարիք չկա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` քաղաքապետ Էդուարդո Պաեսի խոսքերը մեջբերում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

Մարզական կառույցների շինարարական աշխատանքների վերջնաժամկետը մեծ անհանգստություն էր առաջացրել ՄՕԿ-ի մոտ: Խնդիրը կայանանում էր նրանում, որ ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության համար նախապատրաստանա փուլը հարթ չէր եղել և մարզադաշտերից ոչ բոլորն էին ամբողջապես պատրաստ խաղերին:

Ռիո-2016 թվականի խաղերն առաջին Օլիմպիական խաղերն են, որոնք անցկացվելու են Հարավային Ամերիկա մայրցամաքում: Խաղերը կկայանան 2016 թվականի օգոստոսի 5-21-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում