Շոու բիզնես

«Աշխարհի գեղեցկուհի» մրցույթի կազմակերպիչները վերացնում են լողազգետներով ցուցադրաքայլքը

2 րոպեի ընթերցում

«Աշխարհի գեղեցկուհի» մրցույթի կազմակերպիչները վերացնում են լողազգետներով ցուցադրաքայլքը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աշխարհի գեղեցկուհի» մրցույթի կազմակերպիչները հայտարարել են, որ 1951 թվականից դրա անցկացման ժամանակից ի վեր առաջին անգամ մրցույթը չի ներառի լողազգետներով ցուցադրաքայլքը: Մրցույթի ամերիկյան փուլի տնօրեն Քրիս Ուիլմերի խոսքով՝ դա կապված Է այն բանի հետ, որ մրցույթի մասնակիցները վերջին տարիներին զբաղվում են բարեգործական գործունեությամբ եւ հասարակայնության ուշադրությունը հրավիրում են կարեւոր հիմնախնդիրների վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Աշխարհի գեղեցկուհին» ավելի շուտ դեսպան Է, քան գեղեցկության թագուհի: Բանն այստեղ ավելի շուտ կարիքավորներին ցույց տրվող օգնությունն Է եւ այն, թե ինչ կարող Է անել կինն՝ ունենալով «Աշխարհի գեղեցկուհի» տիտղոսը»,- Ուիլմերի խոսքը մեջբերում Է ABC News ալիքը:

«Դա ոչ թե պարզապես գեղեցկության մրցույթ Է, այլ «գեղեցկություն՝ նպատակադրմամբ»: Իսկ լողազգեստ հագնելը, թվում Է, նպատակ չի Էլ ունեցել»,- հայտարարել Է Ուիլմերը:

Այժմ, ամենայն հավանականությամբ, աղջիկները հանդես կգան լողափի հագուստով: «Դա կլինի ավելի շուտ նորաձեւության մրցում, քան լողազգեստների շոու»,- ասել Է Ուիլմերը:

«Աշխարհի գեղեցկուհի-2014» մրցույթում հաղթել Է Հարավային Աֆրիկայի Հանրապետության ներկայացուցիչ Ռոլեն Շտրաուսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում