Սպորտ

Հստակեցվել է Ռիո-2016-ի աթլետիկայի մրցումների ծրագիրը

1 րոպեի ընթերցում

Հստակեցվել է Ռիո-2016-ի աթլետիկայի մրցումների ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան հրապարակել է Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք 2016 թվականի Օլիմպիական խաղերի ամբողջական ծրագիրը:

Ռիո-2016-ի կազմկոմիտեի խնդրանքով, ամենօրյա մրցաշարերի մեջ պետք է լինեն մեկական եզրափակիչներ, և, այն էլ, մրցումները պետք է լինեն առավոտյան: Դա հնարավորություն կտա ժամային բոլոր գոտիների մարզասերներին ներկայացնել մրցաշարերի մեկնարկները: Առավոտյան մրցաձևերի մեջ ընդգրկվել են երկու մարաֆոնյան վազքի, երեք մարզական քայլքի, ձիասպորտի և դիսկի հրման մրցումները: Կանանց մրցումներում կլինեն 10.000 մետր վազքի և գնդի հրման մրցումները: Տղամարդկանց մրցաշարերից կլինեն եռացատկի և 400 մետր արգելավազքի մրցումները:

Ռիոյի 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերն առաջին խաղերն են, որոնք անցկացվում են Հարավային Ամերիկա մայրցամաքում: 31-րդ ամառային խաղերի բացման և փակման պաշտոնական արարողությունները կկայանան լեգենդար «Մարականա» մարզադաշտում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում