Նյու Յորքում հաքերների սպառնալիքների պատճառով չեղյալ Է հայտարարվել Կիմ Չեն Ընի սպանության մասին ֆիլմի պրեմիերան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում «Հարցազրույց» ֆիլմի պաշտոնական պրեմիերան չեղյալ Է հայտարարվել անանուն հաքերների կողմից ահաբեկչական գործողությունների սպառնալիքների պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Variety հանդեսին:

Հրատարակության տվյալներով՝ Արեւելյան ափին կինոժապավենի առաջին ցուցադրությունը պլանավորված Էր դեկտեմբերի 18-ին, բայց չեղյալ Է հայտարարվել անվտանգության նկատառումներով:

Ավելի վաղ անանուն հաքերները Միացյալ Նահանգների Sony Pictures ընկերությանն ուղարկած նամակներում ահաբեկչական գործողություններով են սպառնացել «Հարցազրույց» ֆիլմի ցուցադրությունների ժամանակ: Variery-ին մեջբերում Է կատարել կիբեռհանցագործների ուղերձից, որոնք, մասնավորապես, Սեթ Ռոգենի ֆիլմը դիտել ցանկացողներին նախազգուշացրել են, թե նրանց «դառը ճակատագիր» Է սպասում: «Հիշեք 2001 թվականի սեպտեմբերի 11-ը»,- ասված Է ուղերձում:

«Մենք խորհուրդ ենք տալիս հեռու մնալ այն կինոթատրոններից, որտեղ կցուցադրեն ֆիլմը»,- նշված Է ուղերձում:

Կատակերգական մարտաֆիլմի սյուժեի կենտրոնում երկու ամերիկացիների՝ հեռուստաօպերատորի եւ պրոդյուսերի ուղեւորությունն Է Հյուսիսային Կորեա՝ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընից հարցազրույց ստանալու նպատակով: Մինչդեռ հարցազրույցի փոխարեն նրանք ԿՀՎ-ի առաջադրանքով դավադիր պլանի իրագործում են պատրաստում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres