Ռինգո Սթարն ընդունվել Է ԱՄՆ-ի «Ռոք-ն-ռոլի փառքի սրահ»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: TheBeatles խմբի նախկին մասնակից Ռինգո Սթարը (իսկական անունը Ռիչարդ Սթարկի) ընդունվել Է Քլիվլենդ քաղաքի (Օհայոյի նահանգ) «Ռոք-ն-ռոլի փառքի սրահ»: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են այդ կազմակերպության կազմկոմիտեի ներկայացուցիչները:

Արարողությունը, որի ժամանակ Սթարը, ռոք երաժիշտ Լու Ռիդը, սոուլ ոճի երգիչ Բիլ Ուիզերսը, Green Day պանկ-խումբը եւ մի քանի այլ կատարողներ պաշտոնապես կմտնեն փառքի սրահ, կկայանա Քլիվլենդում 2015 թվականի ապրիլի 18-ին:

«Այս նոր մասնակիցներն իրենցով մարմնավորում են այն ազդեցությունը, որը վերջին 50 տարում գործել Է ռոք-ն-ռոլը եւ շարունակում Է գործել»,- ընդգծված Է «Ռոք-ն-ռոլի փառքի սրահի» նախագահ Ջոել Փերիսմանի հայտարարության մեջ:

Կատարողին կամ խմբին փառքի սրահ ընդունելու կանոններին համապատասխան՝ անհրաժեշտ Է, որ առաջին ձայնագրության թողարկման պահից անցնի առնվազն 25 տարի: «Ռոք-ն-ռոլի փառքի սրահը» գտնվում Է Քլիվլենդ քաղաքում (Օհայոյի նահանգ): Այս ընկերության առաջին նիստը կայացել Է 1986 թվականին, երբ այնտեղ միանգամից ընդունվել Է տասը երաժիշտ, այդ թվում՝ Չաք Բերին, Ջեյմս Բրաունը, Ռեյ Չառլզը, Բադի Հոլին եւ Էլվիս Փրեսլին: Ավելի ուշ ուրիշների թվում նման պատվի են արժանացել The Beatles-ը, Բոբ Դիլանը, Բի Բի Քինգը եւ Rolling Stones-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA