ՀՀ Նախագահն Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորել է Կատարի էմիրին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության Էմիր Թամիմ Բին Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ:Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: