Օմբուդսմենը միջազգային գործընկերներին ցուցադրել է Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ բռնությունների վերաբերյալ տեսանյութը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օմբուդսմենի նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ Ադրբեջանում կիրառված խոշտանգումների վերաբերյալ տեսանյութի փակ ցուցադրություն: Ադրբեջանում նկարահանված տեսանյութն առգրավվել էր ադրբեջանցի դիվերսանտներից և Օմբուդսմենին տրամադրվել Պաշտպանության նախարարության կողմից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ցուցադրությանը ներկա են եղել մի շարք դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ և ՄԱԿ):

Մարդու իրավունքների պաշտպանի` զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանն իր խորին մտահոգությունն է հայտնել Հակոբ Ինջիղուլյանի և առհասարակ բոլոր հայ գերիների նկատմամբ Ադրբեջանում անմարդկային վերաբերմունքի կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև զինծառայողների իրավունքների հարցեր:

Հայերեն English Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին