Շոու բիզնես

Կինոսերներն Ամանորին ձանձրանալու առիթ չեն ունենա. պրեմիերաներ

2 րոպեի ընթերցում

Կինոսերներն Ամանորին ձանձրանալու առիթ չեն ունենա. պրեմիերաներ

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոսերներն արձակուրդային շրջանում «Ի՞նչ կարելի է դիտել» հարցը միմյանց ուղղելու առիթ չեն ունենա: 2015 թվականի սկզբից հայկական կինոէկրաններին համաշխարհային պրեմիերաներ են լինելու: «Սինեմա Սթար» կինոթատրոնը ներկայացրել է այն ֆիլմերի ցանկը, որոնք հնարավոր կլինի դիտել հունվարին:

«Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ Նոր տարվա առաջին օրվանից հնարավոր կլինի դիտել «Երեք դյուցազունները: Քայլ ձիով» ռուսական մուլտֆիլմը, որը Իլյա Մուրոմցի, Դոբրինյա Նիկիտիչի և Ալյոշա Պոպովիչի արկածների մասին պատմող վեցերորդ անիմացիոն կինոնկարն է:

Ռուսական «8 նոր ժամադրություններ» ռոմանտիկ կինոնկարը ևս կարելի է դիտել Ամանորի առաջին օրը: Ֆիլմի գլխավոր դերերում հանդես է գալիս սիրված դերասան Միխայիլ Գալուստյանը:

Հունվարի 1-ին կինոէկրաններին կհայտնվի նաև Ռիդլի Սքոթի «Ելք. Թագավորները և աստվածները» ֆիլմը՝ Մովսես մարգարեի մասին, որի դերում հանդես է գալիս Քրիսթիան Բեյլը:

Բացի այդ, հնարավոր կլինի դիտել նաև Սերգեյ Բոդրով ավագի «Յոթերորդ որդին» ֆանտաստիկ կինոնկարը:

Ռեժիսոր Շոն Լևիի հանրահայտ «Գիշերը թանգարանում» ֆանտաստիկ ֆիլմի երրորդ մասը՝ «Գիշերը թանգարանում. Դամբարանի գաղտնիքը» կինոնկարը հնարավոր կլինի դիտել հունվարի 8-ից:

Լյուք Բեսսոնի սցենարի հիման վրա գրված «Պատանդը» եռագրության երրորդ մասը հնարավոր կլինի դիտել հունվարի 15-ից:

Դերասանուհի և ռեժիսոր Անջելինա Ջոլիի «Անկոտրումը» ֆիլմը կինոէկրաններին կհայտնվի հունվարի 15-ից: Ռազմական ողբերգությունը նկարահանվել է Քոեն եղբայրների սցենարի հիման վրա:

«Պադինգտոնի արկածները» ընտանեկան կատակերգությունը հնարավոր կլինի դիտել հունվարի 22-ից: Արջուկի մասին պատմությունը, անկասկած, դուր կգա փոքրիկ հանդիսատեսին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում