Շոու բիզնես

«Եվրատեսիլ 2015» եզրափակչի առաջին 100.000 տոմսը վաճառվել է 20 րոպեում

1 րոպեի ընթերցում

 «Եվրատեսիլ 2015» եզրափակչի առաջին 100.000 տոմսը վաճառվել է 20 րոպեում

ՎԻԵՆՆԱ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայում դեկտեմբերի 15-ին վաճառքի են հանվել «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթի եզրափակիչ համերգի առաջին 100.000 տոմսերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Lenta.ru-ն, տոմսերի վաճառքն իրականացվել է «Վիներ Շտադհալե» մարզադաշտի տոմսարկղում եւ համանուն կայքում: Որոշ ժամանակ կայքի աշխատանքը ծանրաբեռնվածության պատճառով խափանվել է: Մարզադաշտի տնօրեն Վոլֆգանգ Ֆիշելը շեշտել է, որ տոմսերը վաճառվել են քսան րոպեում, իսկ հերթում կանգնած մարդիկ միայն մի քանի ժամ անց են ցրվել: Տոմսերի հաջորդ խմբաքանակը վաճառքի կհանվի հունվարին: Տոմսերիի արժեքը տատանվել է 14-ից 390 եվրոյի միջեւ:

«Եվրատեսիլ 2015»-ը կկայանա մայիսին: Ավստրիան հյուրընկալող երկիրն է, քանի որ այդ երկրի ներկայացուցիչ Կոնչիտա Վյուրստն այս տարի հաղթել է մրցույթում: Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ն մրցույթում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում