Սպորտ

Ռիոյի Օլիմպիական խաղերի թալիսմաններին կոչել են բրազիլական լեգենդար երաժիշների անուններով

1 րոպեի ընթերցում

Ռիոյի Օլիմպիական խաղերի թալիսմաններին կոչել են բրազիլական լեգենդար երաժիշների անուններով

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիո դե Ժանեյրոյում ընտրել են 2016 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի թալիսմանների անունները: Օլիմպիական խաղերի և Պարալիմպիկ խաղերի թալիսմաններին կոչել են բրազիլական երաժշության լեգենդներ Վինիսիուս դի Մորայսի և Անտոնիա Կարլոս Ջոբինի (Թոմ Ջոբին) պատվին: Օլիմպիական խաղերի թալիսմանը ստացել է Վինիկիուս, իսկ Պարալիմպիկ խաղերի թալիսմանը` Թոմ անունը: Անուններն ընտրվել են ձայների 44 տոկսով առավելությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի խաղերից 1,5 տարի առաջ ներկայացվել էին Օլիմպիական խաղերի և Պարալիմպիկ խաղերի թալիսմանները: 31-րդ ամառային խաղերի բացման և փակման պաշտոնական արարողությունները կկայանան լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Աշխարհի շուրջ 10,500 մարզիկներ կվիճարկեն 306 զույգ մեդալներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում