Շոու բիզնես

«Աշխարհի գեղեցկուհի-2014» Է դարձել ՀԱՀ-ի ներկայացուցչուհի Ռոլին Ստրոսը

1 րոպեի ընթերցում

«Աշխարհի գեղեցկուհի-2014» Է դարձել ՀԱՀ-ի ներկայացուցչուհի Ռոլին Ստրոսը

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Աֆրիկայի Հանրապետության ներկայացուցչուհի Ռոլին Ստրոսը դարձել է «Աշխարհի գեղեցկուհի-2014» մրցույթի հաղթող: Միջոցառումը, որին մասնակցել են աղջիկներ 121 երկրներից, տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ExCel ցուցահանդեսային կենտրոնում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Երկրորդ տեղն զբաղեցրել Է Էդինա Կուլշարը Հունգարիայից, երրորդը դարձել է ԱՄՆ-ի ներկայացուցչուհի Էլիզաբեթ Սաֆրիտը:

Բժշկական ֆակուլետի չորրորդ կուրսի 22-ամյա ուսանողուհի Ռոլին Ստրոսը, փորձագետների կանխատեսումների համաձայն, եղել Է ներկայիս մրցույթի ամենահավանական հաղթողը:

Ապագայում նա երազում Է դառնալ բժիշկ: Ազատ ժամանակ նա գոլֆ Է խաղում եւ սիրում Է հեծանիվ քշել, ինչպես նաեւ շատ Է կարդում, կարողանում Է նվագել ֆլեյտա, դաշնամուր, կիթառ: Կայքի իր հարցաթերթիկում նա նշել Է, որ իր կյանքում ամենահիշվող իրադարձությունն Է դարձել Բլուքրանսի կամրջից վտանգավոր բանջի-թռիչքը: «Դա ինձ ստիպեց լիովին վերանայել իմ ամբողջ կյանքը»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում