Ռուբեն Մելքոնյանը Հասան Ջեմալի իրական կերպարը բացահայտված է համարում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեպետ թուրք մտավորական Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանություն» գրքի թարգմանության համար ներկայացված պահանջները չեն կատարվել, խախտվել են կնքված պայմանագրի կետերը, այնուամենայնիվ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը խնդիրը իրավական հարթություն չի տեղափոխի, քանի որ, ըստ նրա, կարեւորն այն է, որ հայ հասարակությունն իմացավ, թե ով է իրականում Հասան Ջեմալն ու ինչ գաղափարախոսություն է իրականացնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը Մելքոնյանն նշեց, որ գովազդված եւ համերաշխության խորհրդանիշ հանդիսացող Ջեմալի իրական կերպարը հայտնի դարձավ:

«Հասան Ջեմալը պալատական թուրք մտավորականների շարքից է: «1915թ. Հայոց ցեղասպանություն» գիրքն իմ ուշադրությունը գրավել է, քանի որ ցույց է տալիս Թուրքիայի սոցիալ-հասարակական զարգացման փուլերը, թե ինչպես է թուրք մտավորականն ապրում էվոլյուցիա` ցեղասպանությունը ժխտողից դառնում այդ խնդրում հետաքրրքվող եւ օգտագործում ցեղասպանություն բառը: Հասցեատերը հայ ընթերցողն էր, եւ գրքի ներկայացումը շատ կարեւոր է: Հասան Ջեմալն իրականում գրում է այն, ինչ մտածում է: Գիրքը պետք է ներկայացվեր հանրությանը, եւ այս առումով թարգմանությունն արդարացված էր»,- ասաց Մելքոնյանը` հավելելով, որ համապատասխան դրամաշնորհային ծրագիր չկար, եւ պատրաստ են եղել անգամ հոնորար վճարել գրքի թարգմանության իրավունքի համար:

Ըստ Մելքոնյանի, թարգմանությունը պետք է լիներ գիտական, թուրքագետը պետք է գրեր առաջաբան եւ նաեւ որոշ հատվածների առնչությամբ թարգմանչի բացատրությունները ներառվեին գրքում: Հետագայում գրքի հեղինակային իրավունքները տրվել են «Սիվիլիթաս» հիմնադրամին, եւ այդ դեպքում էլ խոստացվել է պահպանել Մելքոնյանի առաջաբանն ու թարգմանչի բացատրությունները:

«Նպատակահարմար չեն գտել իմ առաջաբանը դնել գրքում: Պայմանագրում ցանկացած փոփոխության համար թարգմանիչը տեղյակ է պահվում, ինձ ոչ ոք տեյակ չի պահել, թե ինչ է կատարվում: Գիրքն առաջին անգամ տեսել եմ շնորհանդեսի ժամանակ, գրքի թարգմանության տեքստը նախօրոք չի տրվել եւ մի շարք պարզաբանումներ հեռացվել եւ աղճատվել են»,- ասաց Մելքոնյանը` հավելելով, որ ինքն ստանձնել է գրքի թարգմանությունը միայն նրա համար, որ հայ հասարակությունը թուրք մտավորականներին ճանաչի:

«Գիտեի, թե ինչ եմ թարգմանում, բայց մենք ուզում էինք թուրք մտավորականի կերպարը ներկայացնել հայ հարակությանը, եւ նրա կերպարն ամբողջացավ: Հասան Ջեմալն իր կերպարով դասվեց թուրք պալատական մտավորականների շարքին: Սա է այն գովազդված մտավորականը, որ աշխարհին ներկայանում է որպես թուրքական համերաշխության խորհրդանիշ: Ես ինձ համարում եմ բավարարված, որ հասարակությունը բացահայտեց թուրք մտավորականին: Հետամուտ չեմ ուզում լինել իրավական հարցերին եւ ընթացք չեմ տալու դրանց»,- հայտնեց Մելքոնյանը` հավելելով, որ գրքում իր մի շարք մեկնաբանություններ, որոնք այնքան էլ անվտանգ չէին, պահպանվել են, Ղարաբաղի մասին պարզաբանումները` հանվել: Երբ այդ հարցի առնչությամբ խոսել է Հրանտ Դինքի եղբոր` Երվանդ Դինքի հետ, վերջինս ասել է, որ իրենք սխալվել են, պետք է ոչ միայն Ղարաբաղի, այլեւ բոլոր էջատակերը հանվեին:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին