Պաշտոնական

ՀՀ Նախագահը դատավորներ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել

1 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը դատավորներ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Ալվարդ Հունանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: Դադարեցվել են նրա` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

Ռուզաննա Բարսեղյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: Դադարեցվել են նրա` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

Վազգեն Ռշտունին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

ՀՀ Նախագահը հրամանագիրն ստորագրել է` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 5-ի եզրակացությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում