Հռոմում բացվել Է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների հանդիպումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների հանդիպումը, որն այս տարի նվիրված Է Հարավաֆրիկյան Հանրապետության ութերորդ նախագահ Նելսոն Մանդելայի հիշատակին, Հռոմում բացվել Է խաղաղ ապրելու՝ երկրներին ու կառավարություններին ուղղված կոչով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Եռօրյա հանդիպմանը մասնակցում են այդ հեղինակավոր պարգեւի տասը դափնեկիրներ, պարգեւ, որն ամեն տարի հանձնվում Է խաղաղության ամրապնդման բնագավառում ունեցած ձեռքբերումների համար: Մասնավորապես, Իտալիայի մայրաքաղաք են ժամանել Տիբեթի հոգեւոր առաջնորդ Դալայ լամա 14-րդը, Հանուն հակահետեւակային ականների արգելման միջազգային շարժման հիմնադիր Ջոդի Ուիլյամսը, հյուսիսիռլանդացի քաղաքական գործիչ Դեւիդ Թրիմբլը, եմենցի իրավապաշտպան Տավակուլ Կարմանը եւ իրանցի իրավապաշտպան Շիրին Էբադին:

Այս տարի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրները հանդիպում են արդեն 14-րդ անգամ: Նման հանդիպումներ անցկացնելու գաղափարն առաջարկվել Է 1999 թվականին ԽՍՀՄ-ի նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի կողմից, որը Խաղաղության Նոբելյան մրցանակ Է ստացել 1990 թվականին: Հանդիպման գլխավոր խնդիրը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ կապեր հաստատելն Է:

Ներկայիս հանդիպման թեմաներն են՝ ժողովրդավարական զարգացումը, գենդերային անհավասարության հաղթահարումը եւ սեռական բռնության դադարեցումը, պատերազմների ու հակամարտությունների կանխումը եւ կայուն խաղաղության հաստատումը:

Հանդիպման եզրափակիչ օրը դափնեկիրները կհանձնեն իրենց սեփական մրցանակը՝ Խաղաղության մրցանակը, որն այս տարի, ըստ ԶԼՄ-ների տվյալների, կստանա իտալացի հայտնի ռեժիսոր Բեռնանդո Բերտոլուչին՝ մարդու իրավունքների բնագավառում ներդրած ավանդի համար: Ավելի վաղ այդ պարգեւն ստացել են դերասանուհի Շերոն Սթոունը, երաժիշտ Փիթեր Գեբրիելը, U2 խմբի մեներգիչ Բոնոն, Էննի Լենոքսը՝ Eurythmics խմբից, ինչպես նաեւ դերասաններ Ջորջ Քլունին ու Շոն Փենը եւ ուրիշներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres