Հաստատվել է ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կազմը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել` ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կազմը եւ գործունեության կարգը հաստատելու մասին։ «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ կարգապահական հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից: Հանձնաժողովի կազմում են քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը՝ կոմիտեի նախագահի որոշմամբ, քննչական կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրված 3 ծառայող, Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից նշանակված երկուական ներկայացուցիչ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, կարգապահական հանձնաժողովի խնդիրներն են՝ նպաստել ծառայողական կարգապահության ամրապնդմանը, կարգապահական խախտումների կանխարգելմանը եւ այդպիսիք ծնող պատճառների վերացմանը, ապահովել կոմիտեի ծառայողի անկախությունը, իրավունքների պաշտպանությունը, կանխել կոմիտեի ծառայողին անհիմն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը։

«ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն՝ կարգապահական խախտման փաստի առթիվ քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել կարգապահական հանձնաժողովի որոշմամբ՝ քննչական կոմիտեի նախագահի, նրա տեղակալի կամ կարգապահական հանձնաժողովի որևէ անդամի միջնորդությամբ:

Կարգապահական վարույթը հարուցելու միջնորդության քննարկման արդյունքում հանձնաժողովը որոշում է կայացնում այն բավարարելու կամ մերժելու մասին։ Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են փակ քվեարկությամբ՝ նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ

Կարգապահական խախտման փաստի առկայության եւ անձի մեղավորության մասին որոշում կայացնելու դեպքում Հանձնաժողովն անցնում է լրացուցիչ լսումների՝ քննարկման առարկա դարձնելով օրենքով նախատեսված տույժերի կիրառման հարցը։

Հայերեն English

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին