ՀՀ քաղաքացիների լայն շերտերի համար հունվարի մեկից ԱՄՆ-ի վիզա կտրվի 10 տարի ժամկետով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների համար ՀՀ կառավարությունը սահմանեց առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ 2015 թվականի հունվարի 1-ից: Փոխադարձաբար, ԱՄՆ-ը ՀՀ քաղաքացիների լայն շերտերի բազմակի մուտքի վիզա կտրամադրի: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ կառավարության նիստում նշեց, որ ԱՄՆ-իքաղաքացիների նկատմամբ մուտքի վիզայի պահանջի վերացումը պայմանավորված է Հայ-ամերիկյան միջկառավարկան նիստի արդյունքում ստորագրված գործողությունների ծրագրի 28-րդ կետով, որի համաձայն` «Երկու կողմերը կվերջնականացնեն վիզայի ազատականացման գործընթացը` հաստատելով ազատ վիզայի ռեժիմ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների համար, ինչպես նաև տասը տարի բազմակի մուտքի վիզա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար»:Նախարարի խոսքով՝ առաջիկա հունվարի մեկից ՀՀ լայն շերտերի ներկայացուցիչները կկարողանան ԱՄՆ-ի մուտքի վիզա ստանալ 10 տարի ժամկետով:

Որոշումը բխում է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների` մուտքի վիզայի ռեժիմը դյուրացնելու մասին պայմանավորվածությունից, որը նախատեսում է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատամբ տասը տարվա բազմակի մուտքի վիզայի տրամադրման հնարավորություն:

«Որոշման նախագիծը նպատակ է հետապնդում ազատականցնել մուտքի վիզայի հետ կապված հարաբերությունները Ամերիկայի ՄիացյալՆահանգների հետ, նպաստել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն այցերի աճին և միտված է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից փոխադարձության հիման վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Ամերիկայի ՄիացյալՆահանգների մուտքի վիզայի ձեռք բերման դյուրացմանը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Հայերեն English Русский

«Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Լեչե»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

ՀՀ ՊՆ-ն իրականությանը չհամապատասխանող է համարում ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատման մասին տեղեկությունները

Հայ-հնդկական համագործակցությունը հասցվել է նոր հանգրվանի բոլոր հնարավոր ուղղություններով․ Երևանում նշվեց Հնդկաստանի Հանրապետության օրը

Պաշտպանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նրանց թիրախավորման ու բուլինգի ենթարկելու պատճառ հանդիսացող նյութերի հրապարակումից

Նոր մակարդակի բարձրացնել Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները. Փաշինյանը Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ շնորհավորել է Մոդիին

Փաշինյանն երկարաժամկետ անհրաժեշտություն է համարել Երևանի տրանսպորտային համակարգի զարգացումը

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի արտգործնախարարին Հանրապետության օրվա առթիվ

Երգ, պար, թատերական խաղ․ ինչո՞ւ է «Hi Arev» խումբը նոր մոտեցումներ ցուցաբերում

Յանիկ Սինները երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Ավստրալիայի բաց առաջնությունում

Վարչապետն արձագանքել է ուժային և այլ պաշտոններում կանանց նշանակման առնչվող խոսակցություններին