Շոու բիզնես

Forbes-ի վարկածով տարվա ամենաբարձր վճարվող երաժիշտը դարձել է Dr. Dre-ն

1 րոպեի ընթերցում

Forbes-ի վարկածով տարվա ամենաբարձր վճարվող երաժիշտը դարձել է Dr. Dre-ն

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեփեր Անդրե Ռոմել Յանգը, որը ելույթներ է ունենում Dr. Dre կեղծանվամբ, Forbes-ի վարկածով դարձել է տարվա ամենաբարձր վճարվող երաժիշտը: Ընդ որում նա վերջին 14 տարվա ընթացքում ալբոմներ չի թողարկել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

49-ամյա ռեփ-պրոդյուսերի գաղտնիքը նրա կողմից հիմնված Beat Electronics ընկերությունը, որն արտադրում էր ականջակալներ եւ երաժշտական այլ տեխնիկա, ճիշտ ժամանակին էլեկտրոնային հսկա Apple-ին վաճառելն էր:

Ըստ համաձայնագրի պայմանների՝ Յանգը գործարքի 3 մլրդ դոլար ընդհանուր գումարից անձամբ ստացել է 620 մլն դոլար:

Բիզնես-հրատարակության ցուցակի մնացած կատարողներն իրենց եկամուտներն ստացել են երաժիշտների համար ավելի սովորական եղանակով՝ հյուրախաղերով եւ ալբոմների վաճառքներով:

Երկրորդ տեղն զբաղեցրել է ամերիկացի հայտնի փոփ-երգչուհի Բեյոնսեն՝ 115 մլն դոլարով, 100-միլիոնանոց եկամուտով երրորդ տեղում The Eagles-ի քանթրի-ռոքի վետերաններն են:

Տասնյակում տեղ են գտել նաեւ Փոլ Մաքարթնին, Bon Jovi-ն, Բրյուս Սփրիգսթինը, Ջասթին Բիբերը, One Direction-ը, Քելվին Հարիսը եւ ԱՄՆ-ի սահմաններից դուրս քիչ հայտնի քանթրի-կատարող Թոբի Քիթը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում