Լեւոն Հայրապետյանը տնային կալանքի տակ կմնա մինչեւ ապրիլի 19-ը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկայի Բասմանյան դատարանը չորս ամսով՝ մինչեւ 2015 թվականի ապրիլի 19-ը, երկարացրել է հայ գործարար Լեւոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Քննության առնելով կողմերի փաստարկները՝ դատարանը գալիս Է այն եզրակացության, որ մեղադրյալ Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը երկարացնելու քննիչի միջնորդությունը ենթակա Է բավարարման»,-հայտարարել է դատավոր Արթուր Կարպովը:

Ինչպես հայտնի Է դարձել դատարանում, գործով հետաքննության ժամկետը երկարացվել Է մինչեւ ապրիլի 28-ը:

Հայրապետյանին նաեւ արգելված Է հեռանալ այն տան սահմաններից, որտեղ նա ապրում Է, օգտվել հեռախոսից եւ կապի որեւԷ այլ միջոցից, ներառյալ Համացանցը, կամ շփվել որեւԷ մեկի հետ՝ բացառությամբ մոտ ազգականների, որոնց շրջանակը սահմանված Է օրենքով, հետաքննության ներկայացուցիչների ու փաստաբանների:

Ընդունելով որոշում՝ դատարանը հաշվի Է առել Հայրապետյանի անձին վերաբերող տվյալները, ինչպես նաեւ նրան վերագրվող հանցագործության ծանրության աստիճանը: Բացի այդ, նա ունի Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացիություն, ինչպես նաեւ անշարժ գույք ԱՄՆ-ում եւ Մոնակոյում: Այդ կապակցությամբ դատարանը համարել Է, որ նա կարող Է թաքնվել հետաքննությունից, ինչպես նաեւ օգտվել իր կապերից՝ հետաքննության ընթացքին խոչընդոտելու համար:

Պաշտպանությունը հայտարարել Է դատարանի վճիռը բողոքարկելու մտադրության մասին:

65-ամյա ձեռնարկատերը հուլիսի 15-ին ձերբակալվել է Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում, ուր նա ժամանել էր Նիցայից: Հետաքննությունը պնդում Է, որ «Բաշնեֆտ»-ի նախկին ղեկավար Ուրալ Ռախիմովը Հայրապետյանի հետ միասին մշակել են Բաշկիրիայի ջերմաէներգետիկական համալիրի ձեռնարկությունների բաժնետոմսերի հափշտակման հանցավոր պլան: Իր հերթին, «Սիստեմա» ֆինանսա-արդյունաբերական խումբ ԲԲԸ-ի համասեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը կազմակերպել է հանցավոր ճանապարհով ստացված ունեցվածքի օրինականացումը:

Հայրապետյանը ձերբակալվել է Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի խոստովանական ցուցմունքներից հետո, որը ցմահ բանտարկության է դատապարտված մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների համար: Նախկին սենատորը պատմել է, որ Հայրապետյանն իբր 2009 թվականին մասնակցել է Ուրալ Ռախիմովի կողմից «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերը «Սիստեմա»-ի կառույցներին վաճառելուն:

Դրա հետ մեկտեղ Հայրապետյանի նկատմամբ հարուցվել Է եւս մեկ քրեական գործ՝ խարդախության մասին, ըստ որի՝ նա Իզմեստեւի մորից 700 հազար դոլար Է հափշտակել:

Հուլիսի 17-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը Հայրապետյանին կալանքի տակ էր դրել, բայց հոկտեմբերի 3-ին նրան փոխադրել էին տնային կալանքի՝ առողջական վիճակի կապակցությամբ: Գործարարը չի ընդունում մեղքը եւ մերժում է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում