Օմբուդսմենը հնարավոր է համարում Հրաչյա Հարությունյանի էքստրադիցիան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանը հավատում է, որ ՀՀ արդարադատության նախարարության հետ աշխատանքի արդյունքում կկարողանան էստրադիցիայի ենթարկել Հրաչյա Հարությունյանին: Դեկտեմբերի 10-ին օմբուդսմենի կազմակերպած կլոր-սեղան քննարկմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը: «Մենք այս ընթացքում աշխատում ենք ընտանիքի հետ, պետք է աշխատենք նաև արդարադատության նախարարության հետ: Դուք տեսաք, որ արդարադատության նախարարն այստեղ էր, դա նշանակում է, որ մենք ունենք ներուժ` նրանց հետ համագործակցելով Հրաչյա Հարությունյանին վերադարձնելու»,-ասաց նա` հավելելով, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում չի եղել մեկ օր, որ իրենք չհետաքրքրվեն Հրաչյա Հարությունյանի ճակատագրով ու ինչ-որ քայլ չանեն նրան օգնելու ուղղությամբ:

Հրաչյա Հարությունյանը 2013 թվականի հուլիսի 13-ին իր վարած բեռնատար ավտոմեքենայով Պոդոլսկում հարվածել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ զոհվել էր, շուրջ 40-ը վիրավորվել էին: Մոսկվայի քաղաքային դատարանը վթարի համար մեղավոր է ճանաչել Հրաչյա Հարությունյանին՝ դատապարտելով նրան 6 տարի 9 ամսվա ազատազրկման ավտոմեքենայի արգելակման համակարգի անսարքության մասին իմանալու և անսարքությունները չվերացնելու համար:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին