Շոու բիզնես

Հայ «Կարուզոն» իր կատարմամբ կրկին հիացրել է վրացական հանդիսատեսին

1 րոպեի ընթերցում

Հայ «Կարուզոն» իր կատարմամբ կրկին հիացրել է վրացական հանդիսատեսին

ԹԲԻԼԻՍԻ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացական «Տաղանդներ» (Հայաստանում հեռարձակվող X Ֆակտոր նախագծի տարբերակը) երաժշտական նախագծի ժամանակ աչքի ընկած հայ տաքսիստն իր կատարմամբ կրկին հիացրել է ժյուրիին և հանդիսատեսին: «Արմենպրես»-ի հաղորդամամբ` Գևորգ Պետրոսյանը կիսաեզրափակիչում կատարել է Մեքսիկացի կոմպոզիտոր Ագուստին Լարայի «Գրանադա» ստեղծագործությունը` արժանանալով հանդիսատեսի հոտնկայս ծափողջույններին: Հաջորդ փուլ անցնելու համար Գևորգին անհրաժեշտ է նաև շոուի հեռուստադիտողների աջակցությունը:

Թբիլիսիի Օրթաճալա թաղամասում բնակվող Գևորգ Պետրոսյանին ընկերներն անվանում են Կարուզո` հայտնի իտալացի տենորի պատվին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում