Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովսկի վարչական շրջանում կտեղադրվի Կոմիտասի արձանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է անվանի քանդակագործ Լևոն Բեյբությանի արվեստանոց, որտեղ ծանոթացել է Կոմիտաս Վարդապետի արձանի կերտման աշխատանքներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևան-Սանկտ Պետերբուրգ համագործակցության շրջանակում իրականացվող քանդակի աշխատանքները ներկայացնելով՝ Լևոն Բեյբությանը նշել է, որ բնական քարից տաշված երեք մետրանոց արձանը 2015 թվականի ամռանը՝ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ, նախատեսվում է տեղադրել Վասիլեօստրովսկի վարչական շրջանի կենտրոնական պուրակում, որն առաջիկայում անվանակոչվելու է Երևանյան պուրակ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին նկատել է, որ ապագա Երևանյան պուրակում մեծն Կոմիտաս Վարդապետի արձանի տեղադրումը, որտեղ այժմ առկա է նաև հայկական խաչքարը, յուրովի խթան կհանդիսանա պուրակը տեղի հայության համար ինքնատիպ ուխտատեղիի վերածելու համար:

Հայերեն Русский

Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով

Հունիսի 10-ի միջոցառումների անոնս

Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար

Համադպրոցական գիտության փառատոնի հաղթող նախագծերից մեկը 3-րդ մրցանակի է արժանացել ԱՄՆ միջազգային գիտական մրցույթում

Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են

Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին

«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ

Կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 115 քրեական վարույթ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-09/06/26