Սպորտ

Ռիո դե Ժանեյրոյի բնակչության 70 տոկոսը վստահ է Օլիմպիական խաղերի հաջողության հարցում

1 րոպեի ընթերցում

Ռիո դե Ժանեյրոյի բնակչության 70 տոկոսը վստահ է Օլիմպիական խաղերի հաջողության հարցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլական Ռիո դե Ժանեյրոյի բնակչության 70 տոկոսը վստահ է, որ 2016 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերը հաջող կանցնեն: «Մենք գոհ ենք այն աշխատանքից, որը կատարվում է խաղերին նախապատրատսվելու համար: Շատ կարևոր է, որ Ռիոյի բնակչության 70 տոկոսը կարծում է, որ ամառային Օլիմպիական խաղերը հաջող կանցկացվեն: Իսկ ինչ վերաբերվում է 2018 և 2020 թավականների Օլիմպիական խաղերին, ապա Պհենյանը վստահեցնում է, որ կհասցնի խաղերին ընդառաջ պատրաստվել: Այդ ամենը վերաբերվում է նաև 2020 թվականի խաղերին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայտարարել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը:

Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2016 թվականի օգոստոսին: 42 մարզաձևերում մոտ 10500 մարզիկներ կխաղարկեն 306 զույգ մեդալներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում