Հասարակական

Հայաստանում Ռումինիայի դեսպանին շտապ կանչել են Բուխարեստ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում Ռումինիայի դեսպանին շտապ կանչել են Բուխարեստ

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը Բուխարեստ է կանչել Հայաստանում Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեին` բացատրություններ տալու համար: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացել է իր հավաստի աղբյուրներից: Դեսպանին Բուխարեստ կանչելու պատճառը Սորին Վասիլեի կողմից Հայաստանի ամերիկյան համալսարանում արված անհարգալից եւ կողմնակալ հայտարարություններն են, որոնք վերաբերվել են Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաեւ եղել են բացահայտ հակասեմիտական և հոմոֆոբիական: Չնայած դեսպանը ուշացումով հրապարակել է հայ ժողովրդից ներողություն պարունակող պարզաբանում` դիվանագիտական այս սկանդալը նոր զարգացում է ստացել:

«Արմենպրես»-ը հետեւում է իրադարձությունների զարգացմանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում