ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանի վերջին ալբոմը՝ «X»-ը, Միացյալ Թագավորությունում իրացվել Է 1 մլն օրինակով: Ինչպես հայտնել Է Չարտերի պաշտոնական ընկերությունը (Official Charts Company - OCC), որն ամփոփում Է բրիտանական երաժշտական շուկայում կատարվող վաճառքները, Էդ Շիրանի սկավառակը երկու տարվա ընթացքում առաջին անգամ Է հասել այդ ցուցանիշին:
Շիրանի երկրորդ ալբոմը թողարկվել Է ընթացիկ տարվա հունիսի 20-ին եւ կես տարուց Էլ պակաս ժամանակաշրջանում դարձել ամենաշատ վաճառվողը Մեծ Բրիտանիայում: Նա կրկնել Է երկու տարի առաջ բրիտանուհի Էմիլի Սանդեի թողարկած Our Versions of Events ալբոմի հաջողությունը:
«X» հավաքածուն մի քանի շաբաթ տարբեր բրիտանական չարտերի առաջին հորիզոնականներում Էր: Մասնագետները վստահ են, որ մինչեւ 2014 թվականի վերջը կվաճառվի եւս 200 հազար օրինակ:
Ուշագրավ Է, որ 2011 թվականին միանգամից չորս ռելիզներ վաճառվել են 1 միլիոն օրինակով, մասնավորապես, Ադելի երկու սկավառակները՝ 21-ը եւ 19-ը, Մայքլ Բաբլի Christmas-ը, ինչպես նաեւ Բրունո Մարսի Doo Wops & Hooligans-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: